Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ անասնապահություն

Երկրի լեռնային մասերի ընդարձակ արոտավայրերն անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում: Այդպիսի արոտավայրերով հարուստ էին Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը, Վասպուրականը, Տարոնը, Սասունը և այլն:

Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ՝ կով, գոմեշ, ձի, ոչխար, այծ և այլն: Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա-ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»: Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմենիան»:

Անասնապահությունը տնտեսության մեջ մեծ և կարևոր դեր էր կատարում: Լայնորեն օգտագործվում էին անասունների կաթնամթերքը, միսը, կաշին: Ոչխարի բուրդն օգտագործվում էր գորգեր, հագուստ և այլ գործվածքներ պատրաստելու համար: Բացի այդ, անասնապահությունն ապահովում էր երկիրը քարշող և բեռնակիր անասուններով: Հողի հերկումը կատարվում էր խոշոր եղջերավոր անասունների միջոցով: Ձիերը, ավանակները և խոշոր եղջերավոր անասուններն օգտագործվում էին որպես հիմնական փոխադրամիջոց:

Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը, մեղվաբուծությունը և ձկնորսությունը:

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ Տուրիզմ

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Առնվազն 15 տարի շարունակ այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձեւավորել են որոշակի ենթակառուցվածք: Սակայն որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում: Զբոսաշրջային երկիր գնահատված չէ: «Երբ նայում ես զբոսաշրջիկների այցելությունների վիճակագրությունը, հասկանում ես, որ ներքուստ ավելի մեծ ակնկալիքներ ունես: Զբոսաշրջիկները տեղեկացված չեն Հայաստանի մասին»,- նշել է նա:

Читать далее «ՀՀ Տուրիզմ»

Рубрика: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այցելություն Քոլեջ

Երկուշաբթի օրը՝ հայոց լեզվի դասաժամին տիկին Սոֆյայի հետ այցելեցինք քոլեջ, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեց տնօրեն Տաթև Բլեյանը: Շրջայց կատարեցինք դպրոցում, ներկայացրեց դպրոցի և դասարանների մասին:
Գնացինք նաև ջերմոց, որտեղ տեսանք սուրճի ծառը և շատ գեղեցիկ ուրիշ բույսեր, կենդանիներ:

img_20180514_113051.jpgimg_20180514_111341img_20180514_113103.jpg

Рубрика: Ֆիզիկա

ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

download.jpg
Եթե գիշերը նայեք երկնքին, այնտեղ անպայման կտարբերեք հատկապես պայծառ աստղերի խմբեր, որոնք կազմում են որոշակի պատկերներ: Հազարամյակների ընթացքում մարդիկ այդ խմբերին տվել են անուններ: Այդ աստղերի առանձին խմբերը կոչվում են համաստեղություններ կամ, ինչպես անցյալում են ասել, աստեղատներ: Դրանց մի մասին անուններ տվել են հույները՝ 2000 տարի առաջ, ապա՝ նաև հնդիկ և արաբ աստղագետները: Հայկական լեռնաշխարհի բնակիչներն աստղային երկնքով հետաքրքրվել են վաղ անցյալում. այդ են վկայում համաստեղությունների՝ Հայաստանում հայտնաբերված ավելի քան 3 հազարամյակի վաղեմության բազմաթիվ ժայռապատկերներ: Ներկայումս երկնակամարում ճանաչված է 88 համաստեղություն: Նրանց անուններ են տրվել երկնքում այս կամ այն աստղը հեշտությամբ գտնելու նպատակով: Երկրից դիտելիս թվում է, թե համաստեղության աստղերն իրար մոտ են գտնվում, սակայն իրականում նրանց միջև հսկայական տարածություններ կան: Կա միջազգային համաձայնություն, ըստ որի՝ աստղագետները պայմանավորվածություն ունեն համաստեղությունների թվացյալ սահմանների և նրանց պաշտոնական անվանումների վերաբերյալ: Հնում համաստեղություններին տալիս էին կենդանիների, օրինակ՝ Առյուծ (Leo), Կարապ (Cygnus), կամ հին հունական առասպելների հերոսների, օրինակ՝ Պերսևս (Perseus), Անդրոմեդա (Andromeda), անուններ: Վերջերս տրված անվանումներից են՝ Օկտանտ (Octans), Ժամացույց (Horologium) և այլն:
Թե հատկապես ո՞ր համաստեղությունները կարող ենք տեսնել աստղային երկնքում, կախված է տարվա եղանակից, գիշերվա ժամից և դիտման վայրից: Հյուսիսային կիսագնդի բնակչին ավելի հարմար է աստղային երկինքը դիտել ձմեռային երեկոներին: Օրիոն (Orion) կամ Որսորդ համաստեղությունում կան շարք կազմած և Օրիոնի գոտի կոչվող 3 շատ պայծառ աստղեր, որոնց մոտ են գտնվում Ցուլ (Taurus) և Երկվորյակներ (Gemini) համաստեղությունները: Ամառային երեկոներին լավ տեսանելի են Արծիվ (Aquila), Կարապ (Cygnus) և Քնար (Lira) համաստեղությունների 3 պայծառ աստղերը, որոնք, ասես, կազմում են հսկայական եռանկյուն: Այդ 3 աստղերը ձեզ կօգնեն գտնելու մի քանի այլ համաստեղություններ ևս: Հարավային կիսագնդում տեսանելի են բոլորովին այլ համաստեղություններ, օրինակ՝ Հարավային Խաչը (Crux Australis) և Կենտավրոսը (Centaurus):
Մեր նախնիները համաստեղություններին տվել են նաև այլ անուններ. օրինակ՝ Օրիոնը կոչել են Հայկ Նահապետի, Հերկուլես համաստեղությունը՝ Վիշապաքաղ Վահագնի (կայծակի ու ամպրոպի աստված) անուններով: Մեծ Արջն անվանել են Եզներ, Սայլ, Շերեփ:
Рубрика: Մայրենի

Անմահության դատապարտվածը

Հազարամյակներ առաջ հեռու ծովերից մի երկիր կար: Վճիտ գետը հոսում էր և լայնեզր ծովի շուրջը փռված էր երկիրը: Դրա համար էլ երկրի հողը առատաձեռն էր: Երկրում ապրում էր հզոր ազգ, որի մեջ կային շատ ուժեղ մարդիկ, դրա համար ցեղում պատերազմ չէր լինում և մարդիկ գազաններ էին որսում, երգում ու պարում էին:
Մի անգամ խնջույքի ժամանակ, մի արծիվ իջավ և փախցրեց մի քնքուշ աղջկա: Տղամարդիկ միանգամից սկսեցին նետեր արձակել, սակայն նետերը գետնին էին ընկնում: Մարդիկ խմբերի բաժանվեցին և գնացին աղջկան փնտրելու, բայց չգտան:
Այդ օրվանից անցավ քսան տարի  մի օր աղջիկը ետ եկավ գեղեցիկ և ուժեղ երիտասարդի հետ: Աղջկան հարցրեցին, թե որտեղ է եղել և նա պատասխանեց, որ արծիվը նրան տարել էր լեռները, ապա այնտեղ ապրել են մարդ ու կին: Եվ այդ երիտասարդն էլ արծվի տղան էր, իսկ հայրը արդեն չկար:
Բոլորը զարմանքով նայում էին որդուն:  Բոլորը ուզում էին զրուցել նրա հետ, բայց նա արհամարում էր: Հավաքվեցին ցեղի ավագները և ասացին.

-Դու անպետք նետի ես նման: Ոչ ամոթ ունես, ոչ էլ կարողանում ես մեծերին հարգել: Քեզ պես մարդկանց համար մեզ մոտ տեղ չկա, գնա այստեղից:

Որդին ծիծաղեց, մոտեցավ մի աղջկա, գրկեց նրան և ասաց.

-Դու ինձ դուր ես գալիս, գնանք:

Աղջիկը հրեց նրան և հետ քաշվեց, սակայն տղան այնպես հարվածեց, որ աղջկա բերանից արյուն թափվեց և  ընկավ և նա մահացավ: Բոլորը լուռ նայում էին աղջկան, իսկ տղան հպարտ կանգնած էր:
Երբ խելքի եկան, կապեցին տղային և որոշեցին միանգամից չսպանել: Ցեղապետները հավաքվեցին, որպեսզի որոշեն թե ինչպես են պատժելու: Մի իմաստուն մտածելուց հետո ասաց.

-Հարցնենք նրան, թե ինչու այդպես վարվեց: Նրանք հարցրեցին և տղան պատասխանեց.

-Ինձնից բարձր ոչ ոք չկա, առաջինն եմ աշխարհում: Լսելով պատասխանը իմաստուններից մեկը ասաց.

-Արժանի պատիժ կա, թողեք թող ազատ լինի, մեզնից հեռու լինի:

Այդ պահին պարզ երկինքը որոտաց, և մարդիկ կատարեցին իրենց որոշումը: Իսկ տղան, ով մնացել էր մենակ ծիծաղում էր, ինչպես իր հայրը, ակայն հայրը մարդ չէր, իսկ տղան մարդ էր:

Հետո տղան սկսեց ապրել ազատ կյանքով: Նա թաքուն գալիս փախցնում էր աղջիկներին, կենդանիներին: Հետո մարդիկ նետեր էին արձակում, սակայն դա չէր օգնում: Եվ այդպես նա պտտվում էր բնակավայրերի շուրջը:

Եվ մի օր տղան եկավ և այնպես արեց, որ մարդիկ հարձակվեն իր վրա: Մարդկանցից մեկը գլխի ընկավ և ասաց.

-Թողեք, նա ուզում է մեռնել: Բոլորն կանգ առան` չցանկանալով թեթևացնել նրա վիճակը, չուզեցին սպանել նրան: Տղան դանակ հանեց, խրեց իր կրծքին, սակայն դանակը կոտրվեց: Կարծես քարի էր խբել: Տեսնելով մարդիկ ուրախացան և ասացին.

-Նա չի կարող մեռնել: Ասելուց հետո թողեցին և հեռացան:

Рубрика: Ֆիզիկա

ԼՈՒՍԻՆ

images.jpg

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է ու վերջինիս բնական արբանյակը: Լուսինը էլիպսով պտտվում է Երկրի շուրջը, Երկրի հետ միասին`   նաև Արեգակի շուրջը:

Միջին հեռավորությունը Երկրից 384.000 կմ է, տրամագիծը 3.476 կմ է, զանգվածը Երկրի զանգվածի 0,0123 մասն է, ծանրության ուժը Լուսնի վրա կազմում է Երկրի ծանրության ուժի 0,165 մասը, ջերմաստիճանը Լուսնի մակերևույթին փոխվում է +1200 C-ից (ցերեկը) մինչև -1630 C (գիշերը), նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր է:

Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները:
Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով`   գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն`   Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի`   իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում:
Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ`   օդից ու ջրից:
Рубрика: Պատմություն

Ապրիլի 23-27

ԹԵՄԱ 11. Վարդանանց պատերազմը.

  1.Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջանում /էջ 30-31/
2. 
Պարսից գերիշխանության սաստկացումը: Արտաշատի ժողովը /էջ 31-32/
3. 
Ապստամբության ծավալումը: Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը /էջ 32-36/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

ա/ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումը.

Ժամանակն է արդեն, որպեսզի պատմական այս երկու նշանավոր դեմքերը հակադրության մեջ չներկայացվեն, այլ յուրաքանչյուրին գնահատական տրվի ըստ իր գործի: Ելակետային պետք է համարել այն դրույթը, որ եկեղեցին յուր ղեկավար դերը քողածածկելու նպատակով է առաջ մղել Վարդանին և պայքարը Եկեղեցի-Վասակ Սյունի հարթությունից տեղափոխել Վասակ Սյունի-Վարդան Մամիկոնյան հարթություն:

Իմ կարծիքով Վասակ Սյունին և Վարդան Մամիկոնյանը տարբերվում են՝ նրանով, որ ժողովուրդը մեկին դավաճան է համարում, իսկ մյուսին հերոս:

բ/ Փորձե՛ք գնահատել Վասակ Սյունու դիրքորոշումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ես Վասակ Սյունու դիրքորոշումը գնահատել եմ խիստ, կամ խիստ հայկական:

Այսպես եմ գնահատել, որովհետև Վասակ Սյունին եղել է Հայաստանի խոշորագույն և հզորագույն իշխանություններից մեկի` Սյունիքի տիրակալը, երիտասարդ տարիներին աչքի է ընկել բավական ազգանվեր գործունեությամբ, Արտաշատի ժողովում, որտեղ քննարկվում էր հեթանոսություն ընդունելու առաջարկը, Վասակը մերժման կողմնակիցներից մեկն էր: Նա նաև մասնկցում է պարսիկների Հայաստան կատարած արշավանքներին:

Рубрика: Պատմություն

Ապրիլի 16-20

ԹԵՄԱ 10. Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար.

1. Տիրանի գահակալությունը /էջ 18/
2. Արշակ 2-րդ /էջ 18-23/
3. Պապ թագավոր /էջ 23-25/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

ա/ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիրանը: Ինչու՞.

Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (339-350): Նրա օրոք պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև:

Տիրանն ամեն կերպ աշխատեց պահպանել բարիդրացիական հարաբերությունները երկու պետությունների հետ՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:

Քրիստոնեական եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստատության վերածվելը խիստ անհանգստացրեց Տիրանին: Թագավորին և նրա շրջապատին դուր չէին գալիս եկեղեցու թե’ հզորանալը և թե’ արքունիքին հակադրվելու փորձերը: Հավասարակշռություն ստեղծելու նպատակով թագավորը չխոչընդոտեց հեթանոսության աշխուժացումը՝ առաջ բերելով կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհությունը: Բանն այնտեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեց ուրացող, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել: Թագավորը, որ բնավ էլ հեթանոս չէր դարձել և նպատակ ուներ հեթանոսության աշխուժացման միջոցով եկեղեցու դիրքերը թուլացնել, այդ ըմբոստությունից կատաղած կարգադրեց Հուսիկին բրածեծ անել: Շատ չանցած Հուսիկը մահացավ: Կաթողիկոսության պաշտոնը խլվեց Լուսավորչի տոհմից, և նոր ձեռնադրված կաթողիկոսներն անմռունչ ենթարկվում էին արքային:
Տիրանի կյանքի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հակառակ իր կամքին, Հայոց թագավորն ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ: Վերջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարսկական զորքերը, դրանից օգտվելով, ներխուժեցին Հայաստան: Տիրանը գերի ընկավ և Շապուհ Բ-ի հրամանով կուրացվեց: Սակայն Շապուհ Բ-ն՝ պատերազմում անհաջողություն կրելով, ստիպված եղավ գերությունից ազատել Տիրանին: Գահ բարձրացավ Տիրանի որդի Արշակ Բ-ն:

բ/ Ներկայացրե՛ք Աշտիշատի ժողովը: Ինչո՞վ էր այն նշանավոր: Ի՞նչ կարևոր որոշումներ ընդունեց այդ ժողովը.

354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը: Այնտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում գթասիրտ  լինելու իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից ՝ ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Առաջին ժողովի որոշումների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ:

գ/ Նկարագրե՛ք Ձիրավի ճակատամարտը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

 

371 թ. Ձիրավի դաշտում:

Հայկական զորքը ղեկավարում էին Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյան զորավարը: Պարսկական զորքերը դուրս են շպրտվում երկրի սահմաններից և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա: Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ գերությունից հետո անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները`   (Ուտիք, Գուգարք, Աղձնիք և այլն): Ճակատամարտը սկսվել է վաղ առավոտյան՝ հայկական զորքերի հարձակումով և շարունակվել մինչև ուշ երեկո:

Հռոմեական պատմիչ Ամմիանոսը վկայում է, որ Վաղես կայսրը իր զորքին հանձնարարել էր սոսկ պաշտպանվել և չդիմել հարձակողական գործողությունների: Իսկ Մովսես Խորենացին գրում է, որ ճակատամարտի ընթացքում հռոմեական վահանակիր հետևազորը բավարարվել է հայկական ջոկատներին վահանափակելով և թշնամու հակագրոհներից պաշտպանելով:

Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահը:

Рубрика: Պատմություն

Ապրիլի 9-13

ԹԵՄԱ 9. Պետական կառավարման համակարգը.

աՆերկայացրե՛ք արքունի գործակալությունները ևնրանց գործառույթները /գրավորդասագիրք/.
Արքունիքը կազմված է մի շարք գործակալություններից.՝
1.Հազարապետությունը սահմանում է պետության հարկերը,կատարում է քաղաքների,ամրոցների,ճանապարհների կառուցում
2.Սպարապետության  գլուխ կանգնած է սպարապետը,նրան են ենթարկվում երկրի բոլոր զորքերը:
3.Մարդպետությունը վերահսկում է արքունի տարածքները,պահպանում է արքունի գանձերը:
4.Մախազությունը ղեկավարում է մախազը,նա թագավորի թիկնապահ գնդի ղեկավարն էր:
5.Թագադիր ասպետությունը պատասխանատու է պալատական արարողության,և օտար երկրների դեսպանների ընդունելության համար:
6.Մեծ դատավորությունը գլխավորում է կաթողիկոսը,նա հրավիրում է եկեղեցական ժողովներ և լուծում է նախարարների միջև ծագած վեճերը:
բԻ՞նչ էին բովանդակում Գահնամակ և Զորանամակ փաստաթղթերը /գրավորդասագիրք/.

Գահնամակ- Գահնամակը պետական կարևոր փաստաթուղթ է, որում նշվում են նախարարական տները, ըստ իրենց զբաղեցրած դիրքերի:

Զորանամակ- Զորանամակը արքունի կարևոր փաստաթուղթ է, որով նշվում էին նախարարական տները, ըստ իրենց հզորության ուժի:

Рубрика: Պատմություն

Ապրիլի 3-7-Նախագծային շաբաթ. Մաս Բ. Միջին շրջան.

ԹԵՄԱ 8. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

  1. Ավատատիրության ձևավորումը /էջ 6-8/ 

  2. Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /էջ 11-13/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

աՆերկայացրե՛ք հողատիրության հիմնական ձևերըավատատիրության շրջանում
1.Հայրենիք կամ հայրենական-հորից որդուն անցնող հաղաձև:
2.պարգևատրվող հողաձև-ծառայության դիմաց տրվող հողաձև,որը ծառայությունը ավարտելուց հետո հետ են վերցնում,այդ հողաձևին նաև ասում են ուտեստ:
3.գանձագին-առք վաճառքով ձեռք բերված հողաձև:
բՆերկայացրե՛ք ավատատիրականաստիճանակարգությունը
Ենթակայության համակարգ որի գլուխ կանգնած էր թագավորը,այնուհետև խոշոր նախարարները (բդեշխները),խոշոր գործակալ նախարարները (բդեշխները),այնուհետև գործակալ նախարարները(տերտանտեր),այնուհետև սեպուհները (նախարարական տների կրտսեր անդամներ):
գՆերկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավորդասագիրք և այլ աղբյուրներ/.

Թվարկեմ պատմական նշանակությունները՝

  1. Ազգապահպանական նշանակություն:
  2. Ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավականը դարձավ հայոց եկեղեցին:
  3. Պահպանվեցին հնուց եկող մի շարք տոներ և ծեսեր:
  4. Հայկական ճարտարապետության վերելք:
  5. Եկեղեցաշինության և խաչքարագործության զարգացումը:
  6. Գիտության և մշակույթի զարգացումը:

Ներկայացնեմ համառոտ բովանդակությունը՝

Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում Հայոց եկեղեցին առաջատար դիրքեր գրավեց հայ հասարակության մեջ: Այն մեհյանների կալվածքներից ու հարստություններից բացի, հողային մեծ նվիրատվություններ ստացավ Տրդատ Մեծից ու նրա հետնորդներից:

Հայոց եկեղեցին վերածվեց տնտեսական հզոր ուժի:  Ժողովուրդը պարտավոր էր եկեղեցուն հանձնել բերքի մեկ տասներորդը, այդ հարկատեսակը կոչվում էր տասանորդ և վճարվում էր բացառապես եկեղեցուն : Եկեղեցին շատ շուտով դարձավ երկրի խոշորագույն ավատատերերից մեկը, որի կալվածքները զիջում էին միայն թագավորական տիրույթներին: Միայն Ներսես կաթողիկոսի օրոք կաթողիկոսական կալվածքները սփռված էին 15 գավառներում:

Արդեն Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը: Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ, որոնց գլուխ կանգնած եպիսկոպոսները եկեղեցական արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում: Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծված էին Վիրքի և Աղվանքի համար:
Անուրանալի է հայ քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց հայ մշակույթի պահպանման ու զարգացման ծանրությունը և ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը: Դարեր շարունակ այն ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով: